Ճանապարհները կհամալրվեն ևս 50 արագաչափ և 30 տեսանկարահանող սարքերով

Այս տարվա ընթացքում ՀՀ ճանապարհները կհամալրվեն ևս 50 արագաչափ սարքերով, իսկ տեսանկարահանող սարքեր կտեղադրվեն Երևանի 30 խաչմերուկներում: Այս տեղեկությունը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ճանապարհային ոստիկանությունից: Նրանք նշեցին, որ այդպիսի հեռանկար կա, բայց թե կոնկրետ երբ կլինի, դեռևս հստակեցված չէ:

Նշենք, որ ճանապարհային ոստիկանության հրապարակումների համաձայն 2013 թվականի հունվարի 19-ի դրությամբ Երևան քաղաքի խաչմերուկներում կա տեղադրված 35 տեսանկարահանող սարք և նույն ժամանակահատվածում ՀՀ-ի տարածքում 58 արագաչափ:

 

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել