Դ. Առաքելյանին (դատված, դատվածությունը չմարված) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. օգոստոսի 22-ին Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվող «Միլան» խաղասրահից գտել և ապօրինի կերպով ձեռք է բերել ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժնի ոստիկան Ա. Հ.-ին ամրակցված և վերջինիս կողմից անզգուշորեն զուգարանում թողած ատրճանակը` փամփուշտներով լիցքավորված համալրող պահունակի հետ միասին:
Դ. Առաքելյանը զենքը փոխադրել է իր բնակարան և պահել խորդանոցում:
Դ. Առաքելյանը կալանավորված է:
Գործով իրեղեն ապացույց է ճանաչվել «Միլամ» խաղասրահի տեսագրությունների սկավառակը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net