ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտնում է․
«Այսօր Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ հանդիպելով ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, շտաբի աշխատանքերը համակարգող Միքայել Վիրաբյանի հետ։
Արթուր Թովմասյանը ծանոթացել է շտաբի կողմից իրականացվող աշխատանքներին, կարևորել սոցիալական ծրագրերի հասցեականությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ կարևորելով շտաբի դերակատարությունն Արցախից տեղահանված բնակիչների խնդիրները համակարգված լուծելու առումով»։