Արցախի ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտնում է․

«Այսօր Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ հանդիպելով ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, շտաբի աշխատանքերը համակարգող Միքայել Վիրաբյանի հետ։

Արթուր Թովմասյանը ծանոթացել է շտաբի կողմից իրականացվող աշխատանքներին, կարևորել սոցիալական ծրագրերի հասցեականությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ կարևորելով շտաբի դերակատարությունն Արցախից տեղահանված բնակիչների խնդիրները համակարգված լուծելու առումով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել