Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականից օրեր առաջ 7 աշխատակցի ուղարկել է արձակուրդ։
Մարզպետարանի էջից տեղեկանում ենք, որ
Մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանին նոյեմբերի 30-ից 10 օրով արձակուրդ է տրամադրվում։
«Շինուհայր առողջության առաջնային կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնակատար Շուշան Թևանյանին դեկտեմբերի 1-ից 22 օրով արձակուրդ է տրամադրվում։
«Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Առաքելյանին դեկտեմբերի 1-ից 22 օրով արձակուրդ է տրամադրվում։
«Կապանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գրիշա Սմբատյանին նոյեմբերի 23-ից 20 օրով արձակուրդ է տրամադրվում։
«Գորայքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Կարինե Հարությունյանին դեկտեմբերի 1-ից 22 օրով արձակուրդ է տրամադրվում։
«Բռնակոթի առողջության պահպանման առաջնային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լյուդմիլա Հարությունյանին դեկտեմբերի 1-ից 22 օրով արձակուրդ է տրամադրվում։
«Տեղի առողջության պահպանման առաջնային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ժակլին Ավետիսյանին դեկտեմբերի 1-ից 22 օրով արձակուրդ է տրամադրվում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Իսկ Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, որոշում ընդունեց Հունան Պողոսյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին։