Ոստիկանությունն այսօր նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննսիսյանի հանրահավաքից հետո տեղի ունեցած երթի ժամանակ բերման է ենթարկել բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանին և Մարիամ Սուխուդյանին:
Բնապահպան ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց նշված տեղեկատվությունը: Նրա խոսքերով` ձերբակալել են ոչ միայն նրանց, այլ նաև այլ քաղաքացիների` մոտ տասը անձանց, այդ թվում քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանին:
Հանրահավաքի մասնակիցներն այժմ գտնվում են Բաղրամյան պողոտայում և երթով շարժվում դեպի Ազատության հրապարակ:
Աղբյուրը` Իրավաբան.net