Պուտինը Մակրոնի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Ղարաբաղում բախումների և Սիրիայից ու Լիբիայից ծայրահեղականների՝ հակամարտությանը ներգրավվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պուտինը Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկված քայլերի մասին՝ հանուն վաղաժամկետ հրադադարի ռեժիմի և բանակցությունների վերսկսման:

«Հաստատվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի համաձայնեցված միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում », – նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել