Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կառավարության ստեղծած հատուկ խորհուրդը որոշում է կայացրել նոր սահմանափակումներ մտցնել:
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Այսպես, նոյեմբերի 9-ից Վրաստանի խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում 22:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում կարգելվի քաղաքացիների տեղաշարժը:
Սահմանափակումը չի վերաբերի միջազգային տրանսպորտին, ռազմավարական նշանակության օբյեկտների գործունեությամբ զբաղվող տրանսպորտային միջոցներին ու անձանց (բուժհաստատություններ, լրատվամիջոցներ, առաքման ծառայություններ):