Նոր սահմանափակումներ Վրաստանում․ 22:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում կարգելվի քաղաքացիների տեղաշարժը

Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կառավարության ստեղծած հատուկ խորհուրդը որոշում է կայացրել նոր սահմանափակումներ մտցնել:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Այսպես, նոյեմբերի 9-ից Վրաստանի խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում 22:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում կարգելվի քաղաքացիների տեղաշարժը:

Սահմանափակումը չի վերաբերի միջազգային տրանսպորտին, ռազմավարական նշանակության օբյեկտների գործունեությամբ զբաղվող տրանսպորտային միջոցներին ու անձանց (բուժհաստատություններ, լրատվամիջոցներ, առաքման ծառայություններ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել