«Ազատության» հրապարակն իր կառավարումը պետք է վերականգնի. Աշոտ Մանուչարյանը

Այսօր «Ազատության» հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթահավաքի ժամանակ ելույթ ունեցավ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

«Այս հրապարակը մեր ժողովրդի հոգու բարձրագույն թռիչքի հրապարակն է: Այստեղից ենք մենք զինվորներին ուղարկել ռազմաճակատ, որպեսզի պաշտպանեն Արցախը: Այս հրապարակը կառավարել է երկիրը և այսօր այս հրապարակն իր կառավարումը պետք է վերականգնի»,- նշեց Աշոտ Մանուչարյանը:

Աշոտ Մանուչարյան հիշեցրեց, թե ինչպես իրենք 1988-90 թվականների վերցրեցին իշխանությունը, երբ պալատներում նստածները ընդամենը ժողովրդի կարգարդրիչներն էին: Ոչ ոք նրանցից իրեն չէր զգում երկրի ղեկավար, որովհետև երկրի ղեկավարը ժողովուրդն էր:

«88-ի փետրվարից երեք օր առաջ մենք ունեինք մեծ քանակով կաշառակեր դատավորներ, ճիշտ է իրապես ավելի քիչ, քան այսօր, բայց բավականին շատ էին: Մենք ունեինք կաշառակեր դատախազներ, մենք ունեինք շրջանների, քաղաքների, ղեկավարներ, նախարարներ կաշառակեր և ոչ կոմպետենտ: Ժողովուրդը դուրս եկավ հրապարակ`ոչ մի կաշառակեր դատավոր, նույն այդ դատավորը դատում էր` աշխատելով լինել արդար, աշխատելով լինել օրենքի շրջանակներում, որովհետև աշխատում էր ժողովրդի հավաքական միտքը»,- հայտնեց Աշոտ Մանուչարյանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել