ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել դպրոցականների համար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Ե․ Չարենցի տուն-թանգարանը կազմակերպում է համահայկական մրցույթ դպրոցականների համար։

Մրցույթի շրջանակում դպրոցականները Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը պետք է վերարտադրեն նկարի, ձեռագործության, անիմացիաների (մուլտիպլիկացիա) կամ քանդակի տեսքով:

Հաղթողին կտրվի հնարավորություն՝ օգտվելու թանգարանի կողմից պատրաստված անակնկալից։

Աշխատանքները կարող եք ուղարկել Ե․ Չարենցի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը։

Աշխատանքների արդյունքները հանձնաժողովի կողմից կամփոփվեն մինչև 2020 թվականի հոկտեմբերի 30-ը։
Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ 010 53 14 12, 010 53 55 94։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել