ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2013 թվականի մարտի 19-ին աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանը։ Իսկ նրա փոխարեն մարտի 21-ի հրամանով վարչության պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից։
ՀՀ գլխավոր դատախազի` մարտի 21-ի հրամաններով կատարվել են նաեւ այլ փոխատեղումներ։ Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, իսկ Լոռու դատախազ է նշանակվել Արմավիրի դատախազ Հակոբ Ղարախանյանը։
Իրավաբան.net-ի տեղեկություններով Շիրակի մարզում դատախազի փոփոխությունը պայմանավորված է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի չդադարող հոխորտանքներով ու հայտարարություններով: Դատախազությունը հույս ունի, որ դատախազ Կարեն Շահբազյանը կկարողանա «զսպել» Վարդան Ղուկասյանին: Մոտ օրերս պարզ կդառնա, թե ինչ «հեռանկարներ» են սպասվում Վարդան Ղուկասյանին:
Աղբյուրը` Իրավաբան.net