ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում խորհուրդ է տալիս «Ռեմդեսիվիր»-ի կիրառումը. BBC

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Ռեմդեսիվիր»-ն անվանել է միակ դեղամիջոցը, որը փորձարկումների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ մասին հայտնում է BBC-ն։

Կազմակերպության գլխավոր գիտաշխատակից Սումիա Սվամինաթանը հայտնել է, որ դեղամիջոցն արդյունավետ է եղել բոլոր այն հիվանդների բուժման ընթացքում, որոնց մոտ հիվանդությունը ծանր ընթացք չի ունենցել։

Շնորհիվ «Ռեմդեսիվիր»-ի հնարավոր է եղել նվազեցնել հոսպիտալացման ենթակա դեպքերի թիվը և բարձրացնել պացիենտների ապաքինման տեմպը։

«Վարակված և «Ռեմդեսիվիր» ստացած պացիենտներն առողջացել են 11 օր անց, իսկ որոնք չեն ընդունել դեղամիջոցը՝ 15 օր անց»,-նշում է Սվամինաթանը։

Նա նշել է նաև, որ դեղամիջոցի կիրառումը չի օգնում կրճատել կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել