Հարսնաքարի գործ. Կքննարկեն տուժողի ներկայացուցիչների նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը

Այսօր Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չշարունակվեց Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծից հետո մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործի քննությունը:

Դատարան չէին ներկայացել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը: Նրանք գրություն էին ուղարկել դատարան: Համաձայն գրության` իրենք` որպես դիտորդ, ՀՀ նախագահի ընտրությունների և հետընտրական գործընթացների հետ կապված մասնակցում են մի շարք միջոցառումների, հանդիպումների, նաև ասուլիս պետք է տան այսօր և չեն կարող ներկայանալ դատարան:

Դատավորը հայտնեց, որ հաջորդ դատական նիստին կքննարկեն նրանց նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը, քանի որ պատշաճ չեն իրականացնում տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի իրենց պարտականությունները:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել