«Ահա այսօր Wizz Air ավիաընկերությունը հայտարարեց, որ սեպտեմբերի 30-ից մեկնարկում են Գյումրի-Լառնակա-Գյումրի չվերթները»․ ՏԿԵ նախարար

Օրեր առաջ Շիրակի մարզ այցի ժամանակ լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել էի, որ առաջիկայում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից կմեկնարկեն դեպի Եվրոպա չվերթներ։

Այս մասին գրառում է կատարել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Ահա այսօր Wizz Air ավիաընկերությունը հայտարարեց, որ սեպտեմբերի 30-ից մեկնարկում են Գյումրի-Լառնակա-Գյումրի չվերթները՝ շաբաթը երկու թռիչք հաճախականությամբ։
Տոմսերի արժեքը կսկսի 14.99 եվրոյից։

Ի դեպ մենք էլ արդեն օրեր առաջ վերանորոգել ենք Գյումրիի «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհը։

Բարի գալուստ Գյումրի և բարի թռիչք»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել