Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի 36-ամյա բնակիչը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի խանութներից մեկի տարածքում կանեփ է աճեցնում։ Ստուգողական գործողությունների և ձեռնարկված այլ միջոցառումների արդյունքում Արմավիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:
Այս մասին iravaban.net-ը տեղեկացավ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշված հասցեի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 45 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: