Եվրատեսիլ 2020-ը չեղարկվել է

Եվրատեսիլ երաժշտական մրցույթը չեղարկվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին գրվել է մրցույթի Twitter-ի միկրոբլոգում։

Եվրատեսիլ երգի մրցույթն անցկացվել է ամեն տարի վերջին 64 տարում։ Կազմակերպիչները 2020-ի մրցույթը կազմակերպելու տարբերակներ էին փնտրում, բայց արդյունքում որոշել են չեղարկել այն կորոնավիրուսի տարածման պատճառով։ Մրցույթը պետք է անցկացվեր Նիդերլանդներում։ Քննարկվում է այն 2021-ին նույն քաղաքում անցկացնելու հարցը։

Նշենք, որ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 84 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել