14.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 33.09 %-ը. ԿԸՀ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 14:00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները: Ըստ այդմ, քվեարկությանը արդեն մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 33.09 տոկոսը՝ 2 մլն 528 հազար 463 ընտրողներից 836 հազար 710-ը:

Երևանում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 29.87 տոկոսը: Արագածոտնի մարզում՝ 36.18 տոկոսը, Արարատի մարզում՝ 38.53 տոկոսը, Արմավիրի մարզում՝ 28.93 տոկոսը, Գեղարքունիքում՝ 38.25 տոկոսը, Լուռիի մարզում՝ 36.34 տոկոսը, Կոտայքի մարզում՝ 30.02 տոկոսը, Շիրակի մարզում՝ 31.20 տոկոսը, Սյունիքի մարզում՝ 40.09 տոկոսը, Վայոց ձորի մարզում՝ 33.72 տոկոսը, Տավուշի մարզում՝ 39.53 տոկոսը: 

Քվեարկության տվյալները ամբողջությամբ կարել է գտնել այստեղ:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել