Ինձ տվել են մի հատ կոշիկի տուփ՝ ասելով, որ այդտեղ երեխայի մարմինն է կտրատված, սևացած, նեխած. Նաիրա Այվազյան

Գլխավոր դատախազության դիմաց երեխաների ապօրինի որգդեգրումների գործով բողոքի ակցիա են իրականացնում մայրերը։ Նրանք պահանջում են կալանավորել Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին։

Բողոքի մասնակից մայրերից Նաիրա Այվազյանը նշում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին Հանրապետական հիվանդանոցում ունեցել է տղա երեխա։

«Ինձ խափելով ասել են, որ երեխաս մահացել է, ասել է մանկական բժշկուհի Գայանե Խաչատրյանը։ Բայց իմ մայրական բնազդն ինձ ասում է, որ իմ երեխան չի մահացել։ Իմ երեխայի մարմինը չեն տվել։ Ինձ տվել են մի հատ կոշիկի տուփ՝ ասելով, որ այդտեղ երեխայի մարմինն է կտրատված, սևացած, նեխած։ Չգիտեմ, ինչու՞ են կտրատել։ Ես 2017 թվականին բարձրաձայնել եմ, դիմել եմ ոստիկանություն, գործը կեսից կարճել են, քննիչն ամուսնուս ասել է, որ վերևներից թույլ չեն տալիս»,-նշում է նա։

Նա նշում է, որ այդ մասին նաև ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին՝ խնդրել ասել, թե ովքեր են «վերևներում նստած», որ իրենց գործերը չեն թողնում քննվեն։

Նաիրա Այվազյանը նաև նշում է, որ դատաբժշական փորձաքննության պարամետրերը փոփոխված են՝ երեխայի գլխի տրամագիծը, քաշը, ուսերի լայնությունը չի համապատասխանում ծնվելու և արդեն մահացած լինելու պահին։

Նրա խոսքով, երբ ինքը գնացել է երեխայի դին պահանջելու՝ արկղը տալու ընթացքում ասել են․ «Արշակ Ջերջերյանն եկել է դատաբժշական, ասել, որ մենք ֆինանսական ծանր վիճակում ենք, մենք չենք կարող գանք մեր երեխայի դիակը տանենք հուղարկավորենք, իրենք զանգել մեզ ասել են, որ դիակը տանեն անտերների գերազմանոց՝ հուղարկավորելու։ Խնդրում եմ ասեք, Արշակ Ջերջերյանն ինչ իրավունք ունի ինչ-որ կառույցից մտնի այդ կառույց և նման հայտարարություն անի։ Նա հիվանդանոցի փոխտնօրենն է, ինչ գործ ունի դատաբժշկականում»,-նշում է Նաիրա Այվազյանը։

Նա նշում է, որ իր կարծիքով երեխային վաճառել են, քանի որ ինքը տեսել է իր երեխայի ծնունդը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել էին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը, և ևես 2 անձ։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը դատարանը մերժ էր։  ՀՀ գլխավոր դատախազությունը նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով կայացված խափանման միջոցների կիրառման վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումներն արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան:

Դատախազության համոզմամբ, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության մեջ իրեն մեղսագրվող արարքներին Ռ. Աբրահամյանի ենթադրյալ առնչության վերաբերյալ ներկայացված են եղել հիմնավոր փաստարկներ, հիմնավոր կասկածն առավել քան առկա է, հետևաբար դատարանի որոշումը դատախազության գնահատմամբ հիմնավոր չէ:

Ավելի վաղ վերաքննիչ բողոք է տարվել գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ անցնող քաղաքացու՝ Դ. Գրիգորյանի նկատմամբ կալանավորմանն այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշման դեմ: Այն վարույթ է ընդունվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել