Մոտ մեկ ամիս կայանված մեքենայում ինքնաձիգ և ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերվել

Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի Մյասնիկյան փողոցում մոտ մեկ ամիս կլինի ինչ կասկածելի մեքենա է կայանված։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը զննեց սպիտակ «Ժիգուլին»։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Մեքենայի սրահում հայտնաբերվեց գործարանային համարով ինքնաձիգ, որը նախատեսված է 7․62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Հայտնաբերվեց նաև ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված դարձյալ 7․62 մմ տրամաչափի փամփուշտներով։ Պարզվել է, որ մեքենայի համարանիշերը գողացված են, իսկ թափքի և շարժիչի նույնականացման համարները՝ ոչնչացված։

«ՎԱԶ 2107»-ը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեքենայատիրոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։ Հանգամանքները պարզվում են։

        

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել