Դուք ստանձնել եք մի պաշտոն, որը նախկինում զբաղեցրել է Սերժ Սարգսյանի ռեֆերենտը՝ Սիրանուշ Սահակյանը․ Արման Բաբաջանյանը՝ Հայկուհի Հարությունյանին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն Հայկուհի Հարությունյանն է։

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց նրան․ «Դուք ստանձնել եք «Իրավունքների աշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահի պաշտոնը, որը դրանից առաջ զբաղեցրել է Սիրանույշ Սահակյանը՝ Սերժ Սարգսյանի ռեֆերենտը, 2013 թ-ին նշանակված, որը հետո դարձավ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ։ Ես ուզում եմ իմանալ, դուք ի՞նչ առնչություն ունեք Սիրանուշ Սահակյանի հետ և ձեր անկեղծությանը մի գրամ չեմ կասկածում կոռուպցիայի դեմ պայքարի և այլն, օրինակ, այդ կազմակերպության շրջանականերում, որը նախագահել է Սիրանուշ Սահակյանը՝ դիսկոմֆորտ, դժվարություն ունեցե՞լ եք առհասարակ»։

Հայկուհի Հարությունյանը հայտնեց, որ դա գաղտնի չի եղել․ «Մենք ունենք և ունեցել ենք ընկերական հարաբերություններ, բայց կարծում եմ հենց այդ 2013 թ-ից սկսած կազմակերպության գործունեության մեջ որևէ մեկը չի կարողանա մատնանշել կամ որևէ փաստով ցույց տալ, որ մենք կրել ենք հնարավոր որևէ ազդեցություն։ Մեր գործունեության մեջ սուր, կամային խիստ քննադատական դիրքորոշումը նախկին իշխանությունների հասցեին երբևէ կաշկանդելու համար։ Ես անձնապես որևէ կաշկանդվածություն չեմ ստացել»,-ԿԿՀ հանձնաժողովի անդամի թեկնածուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել