Բազմաբնակարան շենքերի տարածքներում հատկացված տեղերի սահմաններից դուրս գովազդի տեղադրումը կառաջացնի տուգանք. նախագիծ

Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայսատան» խմբակցությունը առաջարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում լրացում կատարել:

Նախատեսվում է, որ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքներում գովազդների տեղադրման նորմերի չկատարելը՝ առաջին անգամ գովազդների տեղադրման համար հատկացված տեղերի սահմաններից դուրս կամ սահմանված ծավալի գերազանցմամբ  գովազդների տեղադրումն կառաջացնի տուգանք՝ բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի կամ գովազդատուի կողմից կատարվելու դեպքում՝ 100 հազար դրամ:

Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքներում, գովազդների տեղադրման համար հատկացված տեղերի սահմաններից  դուրս կամ սահմանված ծավալի գերազանցմամբ  գովազդների տեղադրումն՝ երկրորդ և հաջորդ յուրաքանչյուր դեպքի համար առանձին կառաջացնի տուգանք՝բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի  կամ գովազդատուի կողմից կատարվելու դեպքում՝ 200 հազար դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել