Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն ավարտվեց։ Այսօր՝ հոկտեմբերի 15-ին կայացավ ծրագրի փակման միջոցառումը և «ՔՀԿ-Կառավարություն կառուցողական երկխոսություն» համաժողովը։
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը: «Եվրամիության տեսանկյունից մենք կարևորեցինք այս ծրագրի աջակցությունը, որովհետև հատկորոշեցինք այն կարիքը, որը կար և մինչ օրս կա Հայաստանում՝ մասնավորապես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և իշխանությունների միջև կապի հաստատման առումով, ինչպես նաև ռազմավարական ծրագրերի մշակման փուլում նրանց մասնակցությունն ապահովելու և նրանց կողմից մշտադիտարկման գործողություններ իրականացնելու առումով։ Սա նշանակում է, որ Եվրամիության համար լավ կառավարման սկզբունքը ներառում է նաև ոչ պետական իշխանությունների դերակատարներին»,-նշեց նա։ Գրեգորի Ցուրիսի խոսքով, Եվրամիությունն այս ծրագրի հաջողությունը գնահատում է ներկայացված առաջարկությունների քանակով, որոնք ստեղծվել են ԿԵՀ ծրագրի շրջանակներում և որոնք իրենց տեղը կգտնեն ոլորտային և Հայաստանի փոխակերպման ռազմավարության մշակման գործընթացում։
«Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ։ Այսօր հավաքվել ենք, որպեսզի ներկայացնենք ծրագրի արդյունքներն ու մտածենք մեր ապագա գործողությունների մասին»,-ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։ Նա նաև ներկայացրեց ողջ ծրագրի ընթացքը, դրա նպատակը, կատարված աշխատանքները, հանդիպած աշխատանքային դժվարություններն ու գրանցած արդյունքները։
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հույս հայտնեց, որ անկախ ծրագրի պաշտոնական փակմանը՝ գործընթացը չի կանգնի, քանի որ այն շատ կարևոր է։ «Այն շահագրգիռ համագործակցությունը, որը ֆինանսների նախարարությունն ունի այս ծրագրում ներգրավված ՀԿ-ների հետ, հիմնակնում պայմանավորված է նրանով, որ մենք համոզմունք ունենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը պետական քաղաքականությունների վրա նպաստելու է, որպեսզի պետության կողմից իրականցվող գործընթացները, մասնավորապես բյուջետային գործընթացները, լինեն ավելի ներառական, ավելի հասցեկան և միջոցների կառավարումը լինի ավելի թափանցիկ և արդյունավետ»,-նշեց փոխնախարարը։
«Այս միջոցառումը չէի ցանկանա տեսնել որպես ավարտ, կցանկանայի այն վերաիմաստավորել որպես երկարատև համագործակցության ու բարեկամության հնարավորություն։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին, ովքեր այս տևական ժամանակահատվածում համագործակցել են մեր ընկերության հետ»,-նշեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կոնսորցիումի անդամ չեխական «ԱԳՈՐԱ Սենթրլ Յուրոփ» ՀԿ ներկայացուցիչ Միրոսլավա Վիտասկովան։
Ողջույնի խոսք ասաց նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ով ՀԿ դաշտից է գնացել պետական ծառայության։ «Պետք է նշեմ, որ այս երկու տարիների ընթացքում, ինչքան որ կա Կրթության տեսչական մարմինը, մենք իրավամբ զգացել ենք քաղհասարակության դաշտի թե՛ հանրային վերահսկողական աչքը, թե՛ կառուցողական աջակցությունը»,-ասաց նա։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրեց ողջ ծրագրի ընթացքը, ունեցած ձեռբերումները, գրանցած արդյունքներն ու աշխատնքների ժամանակ ծագած դժվարությունները։
«Էներգետիկայի ոլորտում մենք համարում էինք, որ մեկ ՀԿ-ով ավելի ցածր ձայն ունենք, քան եթե միավորվենք, և այդպես 26 հասարակակն կազմակերպություն միացավ իրար»․-նշեց «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» դրամաշնորհային ծրագրի և համանուն կոալիցիայի ղեկավար Աստղինե Պասոյանը։
«Կոմպասս Կենտրոն» ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը ներկայացրեց «Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի նպատակը, որն էր պարզել համայնքապետարանների կողմից ներհամայնքային ճանապարհների ևփողոցների պահպանության, շահագործման և նորոգման, աղբահանություն և սանիտարական մաքրման, ներհամայնքային փողոցների լուսավորության ոլորտներում մատուցվող ծառայությունների արդյունավետության վերաբերյալ բնակչության գնահատականը, վերլուծել թիրախ համայնքների բյուջետային միջոցների արդյունավետությունը մասնակցային մոնիթորինգի միջոցով, աջակցել թիրախ համայնքապետարանների կողմից մատուցվող հանրային ծառայությունների առավել արդյունավետ մեխանիզմների նեդրմանը:
Ծրագրի շրջանակներում ստեղծված Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբավող միջմարզային կոալիցիայի մասին խոսեց «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավար «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը։
Հայկական կրթական ցանցի ստեղծման, «Սոցիալական գործընկերություն և կրթություն. համայնքահեն հեռանկարներերիտասարդների համար» ենթադրամաշնորհային ծրագրի մասին խոսեց ԳՈՒՄ ՀԿ-ի գործատդիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը։
«Քայլ դեպի արդար Հայաստան» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի մասին խոսեց Արտակ Կիրակոսյանը։
Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի, դրա կողմից ուսումնասիրված թեմաների ու խնդիրների մասին խոսեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը։
«ՔՀԿ-Կառավարություն կառուցողական երկխոսություն» համաժողովըի առաջին թեմատիկ քննարկումը Կառավարություն-ՔՀԿ-ներ կառուցողական երկխոսություն հիմնախնդիրների մասին էր, մասնավորապես՝ փաստարկված հանրային քաղաքականության։
Քննարկումը վարում էր Գորիսի Կանանց զարգացման Ռեսուրս Կենտրոն Հիմնադրամի խորհրդի անդամ, Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
«Անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս շուտ՝ դեռևս պլանավորման փուլում հասկանալի լինի բոլորի համար, թե ի՞նչ նպատակներ և ի՞նչ ռեսուրսներ են այդ նպատակների իրականացման համար նախատեսվում։ Թեև վարչապետի կողմից հաստատված որոշմամբ սահմանված էր հրապարակայնության պահանջը, բայց կոալիցիայի, Կարեն Զադոյանի, Հովհաննես Ավետիսյանի հետ քննարկուման արդյունքում եկանք նրան, որ այս փուլում ինստիտուցիոնալիզացվի դա, այսինքն՝ բացի հրապարակման պահանջից, նաև նախատեսվեն գործընթացներ, որ պետական մարմինները հանրային քննարկումներ իրականացնեն և հնարավորություն տան բոլոր շահառուներին ներգրավել ու իրենց տեսականտեները մտահոգությունները, ցանկությունները հայտնել՝ բյուջեով նախատեսված ծրագրերի համար»․ պետական բյուջեի կազմման աշխատանքներում քաղհասարակության կազմակերպությունների հետ աշխատանքի դրական կողմերի մասին խոսելիս նշեց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը՝ նշելով, որ այն հաջողված փորձ էր։
Կարեն Զադոյանի խոսքով, քաղհասարակության կազմակերպությունները պետք է զարգացնեն իրենց կարողությունները՝ փորձագիտական աշխատանք կատարելու հարցում։ «Եթե ցանկանում են հանրային քաղաքականությունների վրա լուրջ ազդել՝ պետք է ունենան փորձագիտական համապատասխան ներուժ։ Սիրողական մակարդակով հնարավոր չէ ազդել։ Կարողությունները պետք է հավասար լինեն, կամ գոնե ձգտեն հավասար լինել պետական մարմինների կարողություններին, եթե չասեք՝ ավելին պետք է լինի։ Պետք է կարողանալ փոփոխություններ իրականացնել հանրային քաղաքականություններում։
«Ես ուզում եմ բացերի մասին խոսել, այլ ոչ՝ մեզ գովալ։ Այս գործընթացը շատ կարևոր գործընթաց էր՝ բացահայտելու, թե մենք ինչ ենք կարողանում, ինչ՝ ոչ։ Մենք պետք է այս գործընթացներից սովորենք ու հասկանանք, որ ունենք կարողություններ կուտակելու ու գիտելիք հավաքելու, սովորելու մեծ պահանջ և առանց դրա մենք չենք կարողանալու կառավարությանն ու պետությանը որակական միջամտություն անել»,-նշեց Հովհաննես Ավետիսյանը։
Թեմատիկ երկրորդ քննարկումը Կառավարություն-ՔՀԿ-ներ կառուցողական երկխոսություն հիմնախնդիրների մասին էր արդեն օրենսդրական դաշտում։ Քննարկումը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը։
«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում և «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ կատարված քննարկումների, քաղհասարկության կազմակերպությունների հետ աշխատանքի մասին խոսեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը։
«Անձնական տվյալների բացահայտման և որոշակի չափով հրապարակման դրույթներ էին տեղ գտել նախագծում, որից հետո մի շարք ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ներկայացվեցին բազմաթիվ դիտողություններ ու առաջարկություններ՝ անձնական տվյլաների բացահայտման խնդիրների վերաբերյլ, ինչից հետո որոշում կայացվեց ստեղծել աշխատանքային խումբ ու ներգրավել հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։ Աշխատանքային խմբի շրջանակներում լրամշակվեցին նախագծերը»,-նշեց նա։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ՔՀԿ-կառավարություն երկխոսության համակարգող, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը՝ շարունակելով Պետական եկամուտների կոմիտեի հետ տարված աշխատանքների մասին, նշեց․ «Մինչև աշխատանքային խմբի կազմի հաստատվելը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան նախագիծը շրջանառեց բոլոր այն 103 կազմակերպությունների շրջանում, ովքեր ստորագրել էին հայտարարությունը և խնդրեցինք ներկայացնել ներկայացուցիչներ աշխատանքային խմբում աշխատելու, առաջարկներ ներկայացնելու կապակցությամբ։ Արդյունքում թվով 16 անդամից բաղկացած աշխատանքային խումբ ստեղծվեց, որոնցից 9-ը ներկայացնում էր քաղհասարակության սեկտորը և դրանից 6-ը՝ ԿԵՀ ծրագրի, ինչպես նաև ծրագրի գործընկեր կազմակերպություններից էին»։
Հարկային քաղաքականությունների մշակման և վարչարարության իրականացման ոլորտում ՔՀԿ-ների շահերը պաշտպանող կոալիցիայի, Զարգացման սկզբունքներ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը ներկայացրեց ՀԿ-ների հարկման հետ կապված օրենսդրությունը։ «Երբ հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռնվեց իրենց կանոնադրական նպատակներին համապատասխան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, պարզվեց, որ կա կարիք նաև բարելավելու քաղհասարակության կազմակերպությունների հարկային վարչարարությունը, ինչպես նաև մշակել հարկային նոր քաղաքականություն»,-նշեց նա։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկաթիմը իր ողջ ներուժն է ներդրել՝ ծրագրի նպատակների իրականացման համարվար Կարեն Զադոյանն ամփոփելով ողջ ծրագիրը՝ նշեց, որ այն ավարտ չէ՝ նոր սկզբի ազդարարում է, իսկ ։
Նշենք, որ միջոցառումը մեկնարկեց և ուղեկցեվց ԿԵՀ ծրագրի շրջանակներում ձևավորված/հզորեցված ՔՀԿ-ների կոալիցիաների և ՔՀԿ-ների տոնավաճառով։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն էր մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել 9 ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք ուղղված են հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: Ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհներ են տրամադրվել նաև 29 ՔՀԿ-ների։