Երեխայի ծննդյան նպաստի չափը 2013 թվականի համար

ՀՀ կառավարության 10 հունվար 2013թ. թիվ 1 – Ն որոշմամբ սահմանվել են 2013թ. պետական նպաստների չափերը:

Ներկայացնենք միանվագ դրամական օգնության և ընտանեկան նպաստի չափերը: 

Այսպես` 

ա. առաջին երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվող նպաստի չափը կազմում է 50 000 դրամ, ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վճարվող նպաստի չափը կազմում է 430.000 դրամ, իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18 000 դրամ: 

բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում միանվագ նպաստի չափը կազմում է 25 000 դրամ: 

Որոշման գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել