ՀՀ կառավարության 10 հունվար 2013թ. թիվ 1 – Ն որոշմամբ սահմանվել են 2013թ. պետական նպաստների չափերը:
Ներկայացնենք միանվագ դրամական օգնության և ընտանեկան նպաստի չափերը:
Այսպես`
ա. առաջին երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվող նպաստի չափը կազմում է 50 000 դրամ, ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վճարվող նպաստի չափը կազմում է 430.000 դրամ, իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18 000 դրամ:
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում միանվագ նպաստի չափը կազմում է 25 000 դրամ:
Որոշման գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Աղբյուրը` Իրավաբան.net