Հարկային օրենսգրքի 168-րդ հոդվածով սահմանվում են արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը: Այսպիսով.
1. Արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները).
1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար` ըստ դրանց խմբերի.
Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի խումբը |
Տարեկան դրույքաչափը (դրամ) |
Բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 3.5 տոննան |
5000 |
Բեռների փոխադրման համար նախատեսված` 3.5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 12 տոննա առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ |
10000 |
Բեռների փոխադրման համար նախատեսված` 12 տոննայից ավելի առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ |
15000 |
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (բացառությամբ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների), այլ ինքնագնաց մեքենաներից և մեխանիզմներից, ինչպես նաև լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման` ըստ շարժիչի հզորության.
Շարժիչի հզորություն |
Տարեկան դրույքաչափը ամբողջ հարկման բազայի նկատմամբ (դրամ) |
մինչև 50 ձիաուժ |
յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 5 դրամ |
51-80 ձիաուժ |
յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 10 դրամ |
81-100 ձիաուժ |
յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 15 դրամ |
101-150 ձիաուժ |
յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 20 դրամ |
151-200 ձիաուժ |
յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 25 դրամ |
201-250 ձիաուժ |
յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 30 դրամ |
251-300 ձիաուժ |
յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 35 դրամ |
301 և ավելի ձիաուժ |
յուրաքանչյուր ձիաուժի համար՝ 50 դրամ |
Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:
3) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման դիմաց` Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար՝ ըստ դրանց տեսակի և բեռնատարողության.
Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի |
Ավտոտրանսպորտային միջոցի նկարագիրը |
Դրույքաչափը (դրամ) |
|
Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի, ածխաջրածինների, ծխայնության) պարունակության սահմանային թույլատրելի |
|||
նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում |
նորմաների սահմաններից ավելի` վերոգրյալ նյութերից առնվազն մեկի գծով արտանետումների դեպքում |
||
8703 21-8703 33 |
մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված մինչև տասը մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար |
3750 |
7500 |
8702 |
մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված տասը և ավելի մարդ (ներառյալ՝ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների |
10 000 |
20 000 |
8704 21 |
բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ոչ ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ |
5 000 |
10 000 |
8704 22 |
բեռների փոխադրման համար՝ հինգ տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ |
10 000 |
20 000 |
8704 23 |
բեռների փոխադրման համար` 20 տոննայից ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ |
15 000 |
30 000 |
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառության իմաստով՝ ավտոտրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվա և դրան հաջորդող երկու հարկային տարիների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է նույն կետով սահմանված համապատասխան (ըստ շարժիչի հզորության) դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ ավտոտրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երրորդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է հաշվետու տարվան նախորդող տարվա համար սույն մասով սահմանված կարգով հաշվարկվող դրույքաչափի և սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափի 10 տոկոսի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափը: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառության իմաստով՝ այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է նույն կետով սահմանված համապատասխան (ըստ շարժիչի հզորության) դրույքաչափի կրկնապատիկի չափով: