ՀՖՖ նախազգուշացումը՝ Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ

«Հայաստան–Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ տեղեկացնում ենք, որ «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գործելու են ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր:

Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, ապա պետք է մոտենալ նշված տեղեկատվական կետեր:

Եթե պարզվի, որ տոմսը կեղծ է, և խարդախության զոհ եք դարձել, ապա պետք է դիմել ՆԳՆ ոստիկանություն՝ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար:

Բոլոր երկրպագուներին հորդորում ենք մարզադաշտ այցելել 2 ժամ շուտ՝ հերթերից խուսափելու համար»,-ասված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել