Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի գույքը և եկամուտները

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը դատական համակարգում է 1999 թվականից:

1999 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր:

2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

2008 թվականից մինչև 2009 թվականը հանդիսացել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի նախագահ:

2009 թվականի հունվարի 15-ին նախագահի հրամանագրով նշանակվել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

2011 թվականին դատավորը հայտարարագրել է 18 միլիոն դրամ, 10 հազար 500 դոլար և 2000 եվրո դրամական միջոց:

Հարկային տարում պաշտոնյայի եկամուտները ստացվել են 2 աղբյուրից.

  • Աշխատավարձ -8 միլիոն 897 հազար դրամ,
  • Տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս-240 դոլար:

2012 թվականին դատավորը հայտարարագրել է 22 միլիոն դրամ, 11 հազար դոլար և 2000 եվրո դրամական միջոց:

Հարկային տարում պաշտոնյայի եկամուտները կազմել են 9 միլիոն 337 հազար 702 դրամ.

  • Աշխատավարձ – 9 միլիոն 337  հազար 536 դրամ,
  • Տրվածփոխառությունների դիմաց ստացված տոկոս-166 դրամ:

2013 թվականի հարկային տարվա ընթացքում պաշտոնյան գույք է օտարել, սակայն հայտարարգրում գործարքի մասին այլ մանրամամսներ չեն հայտնվում:

2013 թվականին դատավորը հայտարարգրել է 27 միլիոն դրամ, 14 հազար դոլար և 2000 եվրո դրամական միջոց:

Հարկային տարում պաշտոնյայի եկամուտները կազմել են 11 միլիոն 781 հազար դրամ.

  • Աշխատավարձ- 9 միլիոն 781 հազար դրամ,
  • Տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս-121 դոլար,
  • Գույքի օտարումիցստացված եկամուտ- 2 միլիոն դրամ:

2014 թվականի հարկային տարվա սկզբում դատավորը հայտարարագրել է 27 միլիոն դրամ, 14 հազար դոլար, որը հարկային տարվա վերջում դարձել է 3 միլիոն դրամ և 54 հազար դոլար:

Հարկային տարում պաշտոնյայի եկամուտները կազմել են 10 միլիոն 556 հազար դրամ.

  • Աշխատավարձ-10 միլիոն 358 հազար դրամ,
  • Աշխատավարձ-22 հազար 680 դրամ,
  • Ապահովագրական հատուցում- 175 հազար դրամ:

2015 թվականի հարկային տարվա սկզբում դատավորը հայտարարագրել է 3 միլիոն դրամ, 54 հազար դոլար և 2800 եվրո, որը հարկային տարվա վերջում դարձել է 4,5 միլիոն դրամ, 57հազար դոլար և 2000 եվրո:

Հարկային տարում պաշտոնյայի եկամուտները կազմել են 11 միլիոն 542 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից.

  • Աշխատավարձ-11 միլիոն 396 հազար դրամ,
  • Աշխատավարձ-146 հազար դրամ:

2016 թվականին դատավորը հայտարարագրել է 4,5 միլիոն դրամ, 59 հազար դոլար և 4700 եվրո դրամական միջոց:

Հարկային տարում պաշտոնյայի եկամուտները կազմել են 11 միլիոն 422 հազար դրամ.

  • Աշխատավարձ-11 միլիոն 422 հազար դրամ,
  • Աշխատավարձ-2500 դոլար:

2017 թվականին դատավորը հայտարարագրել է 7,2 միլիոն դրամ, 59 հազար 200 դոլար և 4650 եվրո դրամական միջոց:

Հարկային տարում պաշտոնյայի եկամուտները կազմել են 11 միլիոն 441 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձերից:

  • Աշխատավարձ-11 միլիոն 393 հազար դրամ,
  • Աշխատավարձ-47 հազար 979 դրամ:

 

Սուրեն Անտոնյանի կինը, Ադրինե Գրիգորյանը 2011-ին հայտարարգրել է 14 միլիոն դրամ և 60 հազար դոլար: 

Հարկային տարում եկամուտները կազմել են 6 միլիոն 791 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից.

  • Աշխատավարձ- 5 միլիոն 875 հազար դրամ,
  • Տրված փոխառությունների (վարկերի) դիմացստացված տոկոսներ-557 հազար դրամ, 
  • Այլ եկամուտներ– 359 հազար դրամ:

2012-ին Ադրինե Գրիգորյանը հայտարարգրել է 19 միլիոն դրամ և 61 հազար դոլար:

Հարկային տարում եկամուտները կազմել են 7 միլիոն 63 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից.

  • Աշխատավարձ -5 միլիոն 921 հազար դրամ,
  • Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացվածտոկոսներ-793 հազար դրամ, 
  • Այլ եկամուտներ-349 հազար դրամ:

2013-ին դատավորի կինը հայտարարգրել է 22 միլիոն դրամ և 64 հազար դոլար:

Հարկային տարում եկամուտները կազմել են 7 միլիոն 207 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից.

  • Աշխատավարձ -5 միլիոն 879 հազար դրամ,
  • Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսներ-978 հազար դրամ, 
  • Միանվագ վճար -350 հազար դրամ:

2014-ին Ադրինե Գրիգորյանը հայտարարգրել է 3 միլիոն 378 հազար դրամ և 92 հազար դոլար:

Հարկային տարում եկամուտները կազմել են 7 միլիոն 121 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից.

  • Աշխատավարձ-5 միլիոն 500 հազար դրամ,
  • Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսներ-1 միլիոն 271 հազար դրամ, 
  • Այլ եկամուտներ-350 հազար դրամ:

2015-ին Ադրինե Գրիգորյանը հայտարարգրել է 4 միլիոն 800 հազար դրամ և 92 հազար դոլար դրամական միջոց:

Հարկային տարում եկամուտները կտրուկ ավելացել են և կազմել  30 միլիոն 159 հազար դրամ, որը ստացվել է 5 աղբյուրից.

  • Աշխատավարձ-5 միլիոն 929 հազար դրամ,
  • Տրվածփոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսներ-417 հազար դրամ, 
  • Ստացված փոխառություն-23 միլիոն 185 հազար դրամ, 
  • Միանվագ վճար -350 հազար դրամ,
  • Միանվագ վճար-277 հազար դրամ:

2016-ին Ադրինե Գրիգորյանի հարկային տարում հանձնված կամ վերադարձված փոխառությունները 2 են եղել, 5 միլիոն 636 հազար դրամ և 30 միլիոն 344 հազար դրամ:

Վերջինս հայտարարգրել է 6 միլիոն 636 հազար դրամ և 92 հազար դոլար դրամական միջոց:

Հարկային տարում եկամուտները կազմել  են 10 միլիոն 627 հազար դրամ, որը ստացվել է 4 աղբյուրից.

  • Աշխատավարձ-6 միլիոն 780 հազար դրամ,
  • Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսներ-666 հազար դրամ, 
  • Միանվագ վճար -350 հազար դրամ,
  • Միանվագվճար-2 միլիոն 830 հազար դրամ:

2017-ին Սուրեն Անտոնյանի կինը, Ադրինե Գրիգորյանը ձեռք է բերել բնակարան՝ 30 միլիոն 344 հազար դրամով:

2016 թվականին վերցված 30 միլիոն 344 հազար դրամ փոխառությունը վերջինս ամբողջությամբ վերադարձվել է, իսկ երկրորդ փոխառության չափը կազմել է 9 միլիոն 22 հազար դրամ:

Վերջինս հայտարարգրել է 9 միլիոն 22 հազար դրամ և 90 հազար 200 դոլար դրամական միջոց:

Հարկային տարում եկամուտները կազմել  են 10 միլիոն 358 հազար դրամ, որը ստացվել է 4 աղբյուրից.

  • Աշխատավարձ-6 միլիոն 972 հազար դրամ,
  • Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսներ-801 հազար դրամ, 
  • Միանվագ վճար -349 հազար դրամ,
  • Այլ եկամուտներ-2 միլիոն 235 հազար դրամ:

Ձեզ ենք ներկայացնում նաև Սուրեն Անտոնյանի կենսագրությունը.

Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում:

1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1994 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության գործառնությունների և փաստաթղթերի տեսչության բաժնում՝ որպես մասնագետ:

1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության բանկային օրենսդրության զարգացման և մեթոդաբանության բաժնի պետի պաշտոնում:

1996 թվականին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության բանկային մեթոդաբանության բաժնում՝ որպես մասնագետ-իրավաբան:

1996 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ Ադարադատության նախարարության օրենսդրության վարչության գերատեսչական նորմատիվ ակտերի գրանցման բաժնի պետի պաշտոնում:

1997 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ:

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետ:

1999 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր:

2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

2008 թվականից մինչև 2009 թվականը հանդիսացել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի նախագահ:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

2013 թվականի հունիսի 29-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել