Պետությանը 3.064.228 դրամ գումարի վնաս պատճառելու համար դատապարտվեց 3 տարի ազատազրկման

Այսօր` դեկտեմբերի 24-ին, դատարանը հրապարակեց խարդախության և փաստաթղթերի կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Հովհաննես Բաղդասարյանի քրեական գործով դատավճիռ:

 

Հովհաննես Բաղդասարյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքով արգելված 2 հանցագործություն կատարելու մեջ: Այն էր` զինվորական կենսաթոշակ ստանալու համար փաստաթղթերի կեղծիք կատարելու համար, որը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 178 և 325-րդ հոդվածներով: Այն, որ վերջինս մասնակցել էր ՀՀ և ԼՂՀ-ի սահմանների պաշտպանությանը չհերքեց նաև դատարանը, սակայն ՀՀ քրեական օրենսգրքով արգելված երկու հանցագործությոնների համար վերջինիս դատարանը մեղավոր ճանաչեց և դատապարտեց ազատազրկման 3 տարի ժամանակով:

 

Դատարանը Հովհաննես Բաղդասարյանին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով այն է` փաստաթղթերի կեղծիք կատարելու համար մեղավոր ճանաչեց և դատապարտեց 1 տարի ազատազրկման, սակայն հիմք ընդունելով ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարաված համաներումը ազատեց պատժից, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն է` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ` մեղավոր ճանաչեց և դատապարտեց 4 տարի ազատազրկման առանց գույքի բռնագրավման, սակայն հաշվի առնելով 2011թ. հայտարարված համաներման 8-ր դկետի 4-րդ ենթակետը` պատժի ժամկետը կրճատեց ¼-ով, այսինքն` ազատազրկման դատապարտեց 3 տարի ժամանակով: Ինչպես նաև բավարարեց սույն գործով ներկայացված քաղաքացիական հայցը և հայտարարեց` հօգուտ պետության բռնագանձել 3.064.228 ՀՀ դրամ գումար:

 

Խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին թողնվեց անփոփոխ:

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել