Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել՝ ԱԱԾ-ում տնօրենի տեղակալներ վերանշանակելու մասին։
««Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների
մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հայրապետյանին վերանշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում»-նշված է որոշման մեջ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Եսաի Մկրտչյանին վերանշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում»-նշված է որոշման մեջ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի
3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հակոբյանին վերանշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում»,-նշված է որոշման մեջ։