Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 15-ի որոշմամբ՝ Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.3-րդ մասին համապատասխան` Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասված է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել