Հուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է վագոն-տնակը (80 քմ)։