Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ՍԻՄԻԴՅԱՆԻՆ ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում։
Շրջակա միջավայրի նոր նախարար է նշանակվել Համբարձում Մաթևոսյանը․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»։