ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Շմավոնյանը։
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Գեղարքունիքի մարզային վարչության պետ է նշանակվել Արամ Ղազարյանը, ով զբաղեցնում էր Լոռու մարզային վարչության պետի պաշտոնը: Լոռու մարզային վարչության պետ դեռևս չի նշանակվել»,-նշեց Էդգար Ջանոյանը: