Հրատապ օգնությունը՝ որպես պետական նպաստի տեսակ

Պետական նպաստների տեսակներից է հրատապ օգնությունը: Հրատապ օգնությունը իր հերթին ունի տեսակներ, դրանք են՝ միանվագ հրատապ օգնությունը և եռամսյակային հրատապ օգնությունը:
ՀՀ կառավարությունը սահմանել է հրատապ օգնությունների չափերը՝
Միանվագ հրատապ օգնության չափերն են՝
• երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
• երեխայի` առաջին դաuարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
• ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
Իսկ եռամսյակային հրատապ օգնությունը տրամադրվում է անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում, որի չափը կազմում է 18000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել