Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 33-րդ հոդվածը.
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Սիրեկանի ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»: