Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց երեք մարզպետ նշանակելու որոշման նախագիծը:
Կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, Տրդատ Սարգսյանը՝ Վայոց ձորի մարզպետ, իսկ Լոռու մարզպետ նշանակվեց Անդրեյ Ղուկասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց մարզպետներին: