Նոր ինստիտուտի ստեղծման վերաբերյալ օրենքի նախագիծը ներկայացվեց հանրային քննարկման

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել «Ձեռնարկատիրական հաշտարարի» մասին օրենքի նախագիծը:

Նշվում է, որ նախագծի մշակումը պայմանավորված է ՓՄՁ սուբյեկտների, ներդրողների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնման արտադատարանական անկախ ինստիտուտի ներդման անհրաժեշտությամբ: Հիմք ընդունելով միջազգային փորձի վերլուծությունը` Նախագիծը նախատեսում է գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված ինստիտուտի ստեղծում` ի դեմս Ձեռնարկատիրական հաշտարարի:

Նախագծով նախատեսվում է, որ Հաշտարարն օրենքով սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում գործարարների շահերը ներկայացնող և դրանց պաշտպանությունն իրականացնող անձ է, որի գործունեությունն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, վարչարարական խոչընդոտների և գործարար ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Պաշտպանի անկախության և գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով: Պաշտպանին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ հինգ տարի ժամկետով՝ Գրասենյակի հոգաբարձուների խորհրդի առաջադրած թեկնածուներից:

Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել