ՀՀ առողջապահության նախարարի 23.12.2011թ. թիվ 30-Ն հրամանով հաստատվել է շտապ բժշկական օգնության մեքենաների դեղարկղի մեջ պարտադիր ներառվող դեղերի ցանկը:
Ց Ա Ն Կ
ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԴԵՂԱՐԿՂԻ ՄԵՋ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ
| Դեղի անվանումը | Դեղաձևեր |
| 1 | 2 |
| 1 Անոթասեղմիչ դեղեր | |
| 1) Դոպամին | լուծույթ ներարկման համար |
| 2) Ֆենիլեֆրին | լուծույթ ներարկման համար |
| 3) Էպինեֆրին | լուծույթ ներարկման համար |
| 2 Ադսորբենտներ | |
| 1) Ակտիվացված ածուխ | դեղահատեր դեղապատիճներ |
| 3 Նիտրատներ | |
| 1) Նիտրոգլիցիրին | ենթալեզվային դեղահատեր, ենթալեզվային աերոզոլ, դոզավորված ներերակային լուծույթներ |
| 4 Ռիթմակարգավորիչ դեղեր | |
| 1) Վերապամիլ | ներերակային լուծույթներ |
| 2) Ամիոդարոն | ներերակային լուծույթներ |
| 3) Պրոպրանոլոլ | դեղահատեր |
| 4) Լիդոկաին | ներերակային, միջմկանային լուծույթներ |
| 5) Մետոպրոլոլ | ներերակային լուծույթներ |
| 5 Հակահիստամինային դեղեր | |
| 1) Դիֆենհիդրամին | ներերակային, միջմկանային լուծույթներ |
| 2) Քլորոպիրամին | ներերակային, միջմկանային լուծույթներ |
| 3) Կլեմաստին | լուծույթ ներարկման համար |
| 4) Կալցիումի քլորիդ | լուծույթ ներարկման համար |
| 6 Ախտահանող և հականեխիչ դեղեր | |
| 1) Պովիդոն-յոդ | տեղային և արտաքին օգտագործման լուծույթներ |
| 2) Ջրածնի պերօքսիդ | տեղային և արտաքին օգտագործման լուծույթներ |
| 7 Հակախոլիներգիկ դեղեր | |
| 1) Ատրոպին | լուծույթ ներարկման համար |
| 8 Բրոնխոլիտիկներ | |
| 1) Սալբուտամոլ | աերոզոլ ինհալացիոն դոզավորված |
| 2) Ամինոֆիլին | ներերակային, միջմկանային լուծույթներ |
| 9 Հակագերճնշումային դեղեր | |
| 1) Կլոնիդին | ներերակային լուծույթներ |
| 2) Նիֆեդիպին | դեղահատեր պատված թաղանթով |
| 3) Կապտոպրիլ | դեղահատեր |
| 10 Հորմոնային դեղեր | |
| 1) Ինսուլին ասպարտ | ներերակային, ենթամաշկային լուծույթներ |
| 2) Հիդրոկորտիզոն | լիոֆիլիզատ ներերակային, միջմկանային լուծույթի պատրաստման համար |
| 3) Դեքսամետազոն | ներերակային, միջմկանային լուծույթներ |
| 4) Օքսիտոցին | լուծույթ ներարկման համար |
| 5) Պրեդնիզոլոն | լուծույթ ներարկման համար |
| 11 Պլազմայի փոխարինիչներ | |
| 1) Նատրիումի քլորիդ | ինֆուզիոն լուծույթներ |
| 2) Դեքստրոզ | ինֆուզիոն լուծույթներ |
| 12 Լուծույթներ, էլեկտրոլիտներ, թթվային հավասարակշռությունը կարգավորող դեղեր | |
| 1) Նատրիումի քլորիդ | ինֆուզիոն լուծույթներ |
| 2) Դեքստրոզ 5 % | ինֆուզիոն լուծույթներ |
| 3) Կալիումի քլորիդ | ինֆուզիոն լուծույթներ |
| 4) Նատրիումի հիդրոկարբոնատ | ինֆուզիոն լուծույթներ |
| 13 Տեղային անզգայացնող դեղեր | |
| 1) Պրոկաին | լուծույթ ներարկման համար |
| 2) Նովոկային | լուծույթ ներարկման համար |
| 14 Ներերակային լուծույթներ, միջմկանային լուծույթներ | |
| 1) Ֆուրոսեմիդ | ներերակային, միջմկանային լուծույթներ |
| 15 Ափիոնային ցավազրկողներ | |
| 1) Մորֆին | լուծույթ ներարկման համար |
| 2) Տրամադոլ | լուծույթ ներարկման համար |
| 16 Ոչ ափիոնային ցավազրկողներ | |
| 1) Կետորոլակ | ներերակային, միջմկանային լուծույթներ |
| 2) Դիկլոֆենակ | միջմկանային լուծույթներ |
| 3) Անալգին | ներերակային, միջմկանային լուծույթներ |
| 4) Պարացետամոլ | ինֆուզիոն լուծույթներ սուսպենզիա ներքին օգտագործման համար |
| 5) Կետոպրոֆեն | ներերակային, միջմկանային լուծույթներ |
| 17 Նեյրոլեպտիկներ | |
| 1) Քլորպրոմազին | ներերակային, միջմկանային լուծույթներ |
| 2) Դրոպերիդոլ | լուծույթ ներարկման համար |
| 18 Հակաթույներ | |
| 1) Նալոքսոն | լուծույթ ներարկման համար |
| 2) Նատրիումի թիոսուլֆատ | ներերակային լուծույթներ |
| 3) Պրոտամինի սուլֆատ | ներերակային լուծույթներ |
| 19 Տագնապամարիչ դեղեր | |
| 1) Դիազեպամ | ներերակային, միջմկանային լուծույթներ |
| 20 Սրտային գլիկոզիդներ | |
| 1) Դիգօքսին | ներերակային լուծույթներ |
| 2) Ստրոֆանթին | ներերակային լուծույթներ |
| 21 Միոտրոպ սպազմոլիտիկներ | |
| 1) Դրոտավերին | ներերակային, միջմկանային լուծույթներ |
| 2) Մագնեզիումի սուլֆատ | ներերակային, միջմկանային լուծույթներ |
| 3) Պլատիֆիլին | ենթամաշկային լուծույթներ |
| 22 Շնչառությունը խթանող դեղեր | |
| 1) Կոֆեին | ենթամաշկային լուծույթներ |
| 23 Արյան մակարդելիության վրա ազդող դեղեր | |
| 1) Ամինոկապրոնաթթու | ինֆուզիոն լուծույթներ |
| 2) Ացետիլսալիցիլաթթու | դեղահատեր պատված աղիներում լուծվող թաղանթով |
| 3) Նատրիումի հեպարին | ներերակային, ենթամաշկային լուծույթներ |
| 24 Հակահիպօքսանտներ և նոոտրոպ դեղեր | |
| 1) Գլիցին | դեղահատեր ենթալեզվային |
| 25 Հակափսխեցուցիչ դեղեր | |
| 1) Մետոկլոպրամիդ | ներերակային, միջմկանային լուծույթներ |
| 26 Մետաբոլիկ պրոցեսների շտկման դեղեր | |
| 1) Կալիումի և Մագնեզիումի ասպարագինատ (Պանանգին) | ներերակային լուծույթներ |
| 2) Ջուր ներարկման համար | լուծիչ ներարկման դեղաձևերի պատրաստման համար |
| 27 Սպազմոլիտիկ դեղեր | |
| 1) Ամինոֆիլին | դեղահատեր, միջմկանային լուծույթներ |


