Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են հանդիսանում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրությունները, տուժողի, վկաների ցուցմունքները, փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությունը, ինչպես նաև այլ փաստաթղթեր:
Խախտման հատկանիշների վերաբերյալ վեճի առկայության դեպքում ենթադրյալ խախտում թույլ տված վարորդը կարող է միջնորդել (խնդրանք ներկայացնել), որպեսզի որպես խախտում դիտարկվող փաստերին ականատես անձանցից վերցվեն բացատրություններ: Նման բացատրությունները հանդիսանում են ապացույցի տեսակ, և վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում կայացնելիս պաշտոնատար անձը պետք է գնահատական տա նաև այդ բացատրություններին:
Ականատեսների հայտնած տեղեկությունների արժանահավատությունը գնահատվում է գործի բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա: