Իսրայելի ավիացիան Գազայի հատվածում գրոհել է ավելի քան 140 ռազմավարական թիրախների վրա՝ ի պատասխան պաղեստինյան գրոհայինների հրթիռային հարձակումների: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ զինվորականների, հարձակման արդյունքում ոչնչացվել է երեք շտապ, թունելներ, մարզումների համար նախատեսված ճամբարներ, զինանոցներ ու արտադրական օբյեկտներ, որոնք օգտագործվում էին իշխող «Համաս» շարժման կողմից:
«Հրթիռները արձակվում են ի պատասխան Գազայի հատվածից արձակված հրթիռների՝ երեկոյան և գիշերը», – ասվում է զեկույցում:
Պաղեստինյան բժիշկները նշում են, ռմբակոծությունների արդյունքում զոհվել է երեք մարդ, այդ թվում` կին և երեխա:
Չորեքշաբթի երեկոյան զինվորականները Գազայի հատվածից արձակված մոտ 150 հրթիռներ են նկատել, որոնցից 25-ը կանգնեցվել են «Երկաթի գմբեթ» հակահրթիռային համակարգով: