Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի

Քիչ առաջ հրապարակավեց նաև ՀԱՊԿ գլխավորի քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամաբ կիրառված խափանման միջոցի մասին որոշումը:

Նրա փաստաբանը՝ Միհրան Պողոսյանը նշեց, որ նրա նկատամամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը: Այն կազմում է 5 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել