Ո՞վ ունի զենք ձեռք բերելու իրավունք

Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական, ծառայողական, ինչպես նաև ձեռքի մարտական հրաձգային և մարտական սառը զենքի շրջանառության ժամանակ ծագող հարաբերությունները կարգավորվում են «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը սահմանված է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով:

Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեն`

ա) պետական ռազմականացված կազմակերպությունները.

բ) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք.

գ) զենքի արտադրությամբ կամ առևտրով զբաղվող իրավաբանական անձինք (այսուհետ` մատակարար իրավաբանական անձինք).

դ) զենքի հավաքածուներ կազմելով կամ դրանք ցուցադրելով զբաղվող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք.

ե) մարզական և որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունները.

զ) ուսումնական հիմնարկները.

է) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

ը) օտարերկրյա քաղաքացիները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել