Սպանվել են Capital Gazette-ի 5 աշխատակիցները

Capital Gazette-ի 5 աշխատակիցները սպանվել են հինգշաբթի օրը, Անապոլիսում (Մերիլենդ նահանգ):

ՏԱՍՍ-ի փոխնացմամբ՝ այս մասին հայտնել է ոստիկանապետ Ռայան Ֆրեյջերը՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Ֆրեյջերը ներկայացրել է զոհվածների անունները և հայտարարել. «Ինչպես ես հասկանում եմ՝ նրանք բոլորը Capital Gazette-ի աշխատակիցներ են եղել: Սպանվել են Վենդի Վինթերսը, Ռեբեկա Սմիթը, Ռոբերտ Հայասենը, Ջերալֆ Ֆիշմենը և Ջոն Մակնամարան»:

Capital Gazette-ի էջում առկա տեղեկատվության համաձայն՝ Հայասենը խմբագրի օգնականն էր, Վինթերսը և Ֆիշմենը՝ լրագրողներ:

ԶԼՄ-ների տվյալներով՝ խմբագրությունում կրակահերթը բացել է Մերիլենդի բնակիչ Ջերոդ Վորեն Ռամոսը: 2012 թվականին նա պարբերականին մեղադրել էր զրպարտության համար, սակայն դատարանը հրաժարվել էր նրան դիմումը վարույթ ընդունել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել