Այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստի ժամանակ գործադիրը որոշում կընդունի իրենց դիմումի համաձայն պաշտոնից ազատել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին։
Գործադիրը կորոշի՝
- Կարեն Համբարձումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ:
- Գագիկ Միրիջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ։