Ինչպե՞ս են գրանցվում և (կամ) վերագրանցվում հասարակական կազմակերպությունները

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հասարակական կազմակերպություն կարող է հիմնադրել առնվազն երկու ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձ:

Հասարակական կազմակերպության գրանցման կամ վերագրանցման համար անհրաժեշտ տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (հասցե՝ ՀՀ,0051, Երևան, Կոմիտասի պող., 49/3 շենք, 9-րդ հարկ, Արաբկիր վարչ. շրջան): Գրանցում կամ վերագրանցում հնարավոր է իրականացնել նաև առանց ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ֆիզիկապես ներկայանալու: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N1109-Ն որոշման հավելված 1-ով սահմանված օպերատորների միջոցով՝

  1. «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն
  2. «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
  3. «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
  4. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն

Փաստաթղթերը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն հնարավոր  է ներկայացնել վերոնշյալ ընկերությունների գրասենյակների միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել