Արսեն Թորոսյանը՝ դեղատոմսերով տրամադրվող դեղերի ցանկերի հաստատման և դրանց կիրառելիությունը մեկ տարով հետաձգելու մասին

Այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը խոսեց դեղատոմսերով տրամադրվող դեղերի հարցի մասին:

Նա նշեց, որ մասնագետների հետ մի քանի հարց է մնացել ճշտելու՝ վերջնական ցանկերը և ընթացակարգերը հաստատելու մասին:

«Եթե ամեն ինչ իմ մտածած պլանով լինի, ապա, հավանաբար, հուլիսի 1-ից և աշնանը ուժի մեջ մտնող ցանկերի մասով երկարացում կլինի 1 տարով: Անտիբիոտիկների մասով մասնագետները հակված են, որպեսզի թողնենք ուժի մեջ, քանի որ դրանց վերաբերյալ ավելի լուրջ խնդիր են, քան մյուս դեղերի մասով չարաշահումը: Հավելյալ կտեղեկացնենք և կներկայացնենք կառավարության հավանությանը»,- նշեց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել