Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայության պետ Սամսոն Գալստյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ տեղեկությունն այն մասին, թե ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը կենտրոնական ապարատի աշխատակիցների համար կազմակերպել է հրաժեշտի միջոցառում՝ իր կողմից պաշտոնը թողնելու կապակցությամբ, իրականությանը չի համապատասխանում:
«ԱԱԾ տնօրենին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը»,-նշեց Սամսոն Գալստյանը: