Եվրոպական միության անունից ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարություն է արել Մայիսի 3-ի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ.
«Մենք այսօր նշում ենք Մամուլի ազատության համաշխարհային օրը լրագրության համար բարդ համատեքստում: Ամբողջ աշխարհում արտահայտման ազատությունը եւ մամուլի ազատությունը գտնվում են սպառնալիքի տակ:
ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ իրականացվող հարձակումներն ուղղված են ընդդեմ ժողովրդավարության եւ դեմ են բոլորիս ազատությանը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Եվրոպացի եւ աշխարհի բոլոր երկրների լրագրողներին, ովքեր իրենց կյանքն են զոհել մասնագիտական աշխատանք իրականացնելիս: Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին դատապարտել բռնությունը լրագրողների նկատմամբ, միջոցներ ձեռնարկել լրագրողների՝ հատկապես կին լրագրողների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ արժանի պատասխանատվության ենթարկել նման բռնության պատվիրատուներին եւ իրականացնողներին:
ԵՄ հիմնարար իրավունքների կանոնադրությամբ ամրագրված՝ Եվրամիության հիմքում են այնպիսի արժեքներ ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը, ինչպես նաեւ ազատ եւ բազմակարծ լրատվամիջոցները: Լավ կառավարման, թափանցիկության եւ հաշվետվողականության խթանման գործում ծայրաստիճան կարեւոր է մամուլի ազատությունը: Անկախ լրագրության դերը կարեւոր է, որպեսզի պետությունները հաշվետու լինեն եւ վերահսկեն ժողովրդավարական գործընթացները: Ազատ, բազմաշերտ եւ անկախ առցանց եւ ցանցից դուրս մամուլը բազմակարծիք եւ բաց հասարակության հիմնաքարն է եւ մեծ պատասխանատվություն են կրում հասարակությանը ստուգված եւ ճշգրիտ տեղեկատվության տարածումը երաշխավորելու հարցում:
Ազատ արտահայտման հարգանքն ամրագրված է ԵՄ բոլոր քաղաքական փաստաթղթերում եւ զարգացման ծրագրերում: ԵՄ օրենսդրությունը, քաղաքականությունը եւ գործիքները մշակվել են ամրապնդելու լրատվամիջոցների ազատությունը Միության ներսում եւ բարձրացնելու առցանց տեղեկատվության թափանցիկությունը, արժանահավատությունը եւ բազմազանությունը: ԵՄ-ն կշարունակի ֆինանսավորել թիրախային ծրագրերը երրորդ երկրներում, որոնք ուղղված են լրագրության որակի բարձրացմանը, հանրային տեղեկատվության մատչելիության եւ խոսքի ազատության ընդլայնմանը։
Մենք կշարունակենք հետեւողականորեն դատապարտել լրագրողների նկատմամբ բռնությունները եւ , երրորդ երկրների հետ երկկողմ շփումներում, ինչպես նաեւ բազմակողմ եւ տարածաշրջանային հարթակներում հակադրվել ցանկացած օրենսդրության, կանոնակարգի կամ քաղաքական ճնշման, որը սահմանափակում է խոսքի ազատությունը եւ որոշակի քայլեր կձեռնարկենք լրագրողների, բլոգերների դեմ հարձակումները կանխելու եւ դրանց արձագանքելու նպատակով, այդ թվում, հրատապ օգնություն տրամադրելով բարձր ռիսկայնության գոտում հայտնված իրավապաշտպաններին՝ երբեմն նրանց փոխադրումն իրականացնելու միջոցով:
Այսօր մենք վերահաստատում ենք, որ Եվրոպական միությունը վճռական կերպով կշարունակի պաշտպանել եւ խթանել խոսքի և ազատ արտահայտման ազատությունը, որպես բոլոր անձանց ամենուրեք իրացվելիք իրավունքներ՝ հիմնված հավասարության, ոչ խտրականության եւ համընդհանրության սկզբունքների վրա, լրատվության բոլոր միջոցներով, մեր սահմաններում և անդին. Ֆ.Մոգերինի»։