Ծառի տապալման հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

Մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու հետևանքով ծառի տապալման արդյունքում, մահացել է ՊԲ  զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել